Շվեդիայի հավաքականի դարպասապահը դեմ է Իբրահիմովիչի վերադարձին ԱԱ–2018–ում

23:06   20 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի դարպասապահ Կարլ–Յուհան Յունսոնը դեմ է «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձին ազգային թիմ 2018թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով։

«Զլատանի վերաբերյալ որոշումը կընդունի մարզիչը, բայց մենք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել ենք առանց Իբրահիմովիչի։ Մենք ունենք լավ կոլեկտիվ, իսկ նա վառ արտահայտված անհատականություն է։ Նրա վերադարձը միայն կվնասի թիմին, քանի որ ստիպված կլինենք փոխել խաղի կազմակերպման համակարգը, որպեսզի նրան հարմար լինի։ Նա նման է Ռոնալդուին եւ Մեսիին. թիմային գործողությունների փոխարեն ամբողջ խաղը կկառուցվի նրա շուրջը»,– դարպասապահի խոսքը մեջբերում է  Football Italia–ն։

Ավելի վաղ Իբրահիմովիչը հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունն առանց իր մասնակցության չի լինի իսկական աշխարհի առաջնություն։ Իբրահիմովիչը կարիերան ազգային հավաքականում ավարտել է 2016թ. հունիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։