Լուիս Էնրիկեի ֆինանսական պահանջները խոչընդոտ են «Արսենալի» համար

21:45   20 ապրիլի, 2018

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ Քննարկվել է իսպանացի մասնագետի հնարավոր նշանակումն անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Արսեն Վենգերի հեռանալուց հետո, հաղորդում է բրիտանական The Independent–ը։

Գլխավոր խոչընդոտը Լուիս Էնրիկեի ֆինանսական պահանջներն են։ Նա ցանկանում է Արսեն Վենգերից քիչ չստանալ։

Քննարկվում են նաեւ «Արսենալի» նախկին կիսապաշտպան, ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Պատրիկ Վիեյրայի եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի իսպանացի օգնական Միկել Արտետայի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Անգլիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 խաղ առաջ լոնդոնյան ակումբը 54 միավորով 6-րդ տեղում է, իսկ Եվրոպայի լիգայում դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։