Վիուլեն Այվազյան. Տանը կարող ենք հաղթել եւ դուրս գալ Բելառուսի Գավաթի եզրափակիչ

21:14   20 ապրիլի, 2018

Երեւանի «Փյունիկի», Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, այժմ Մոգիլյովի «Դնեպրում» հանդես եկող հարձակվող Վիուլեն Այվազյանը մեկնաբանել է Բրեստի «Դինամոյից» կրած պարտությունը Բելառուսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։

«Մինչեւ հեռացումը բացարձակ հավասար խաղ էր։ Երկու թիմերն էլ ունեին վտանգավոր պահեր։ Սակայն հեռացումը խանգարեց մեզ ցուցադրել մեր նախատեսած խաղը։ Այդքան վիճելի դրվագում կարմիր քարտ ցույց տալը...

Իհարկե, բարդ կլինի վերադարձնել երկու գոլի տարբերությունը։ Սակայն սեփական խաղադաշտում կանենք հնարավոր ամեն ինչ այս դիմակայությունում ինտրիգը վերադարձնելու համար։

Քառորդ եզրափակիչում արդեն ցույց տվեցինք, որ ամեն ինչ հնարավոր է։ Վստահ եմ, որ տանը կարող ենք հաղթել եւ դուրս գալ եզրափակիչ։ Մայիսին 2–ին կձգտենք ուրախացնել մեր երկրպագուներին»,– 23–ամյա Այվազյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Դնեպրը» հյուրընկալվելիս պարտվել է 0։2 հաշվով, մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Այվազյանը փոխարինվել է 35–րդ րոպեին, 29–րդ րոպեի թիմակից հեռացումից հետո։ Պատասխան հանդիպումը մայիսի 2–ին է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։