15:33 20 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ամերիկյան «Նյու Յորք Սիթին» գլխավորող Պատրիկ Վիեյրան կարող է փոխարինել իրեն: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
«Վիեյրան ունի ներուժ, որպեսզի մի գեղեցիկ օր գլխավորի «Արսենալը»: Ես հետեւում եմ նրա մարզչական գործունեությանը: Կարծում եմ՝ նա շատ լավ է աշխատում: Սակայն, Պրեմյեր լիգան յուրահատուկ առաջնություն է: Կան մի շարք նախկին ֆուտբոլիստներ, որոնք ունեն այս ակումբը գլխավորելու ներուժ: Ընտրության հնարավորությունը մեծ է: Այդ հարցով մի անհանգստացեք»,- Վենգերի խոսքը մեջբերում է Independent-ը:
Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան 1996-2005-ն «Արսենալում» խաղացել է Արսեն Վենգերի գլխավորությամբ: 2013-2015-ը 41-ամյա մասնագետն աշխատել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում, իսկ «Նյու Յորքի Սիթին» գլխավորում է 2016 թվականից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.