10:56 4 օգոստոսի, 2012Ռուս ծանրորդ Խաջիմուրադ Ակաեւն առաղջական խնդիրների հետեւանքով, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերի 105 կգ քաշայինների մրցաշարին, որը կկայանա օգոստոսի 6-ին, հայտնում է «Весь спорт»-ը:
Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիրը Լոնդոնում ենթարկվել է ճողվածքի վիրահատության, ինչի պատճառով վերջին օրերին չի կարողացել պատշաճ կերպով նախապատրաստվել մրցումներին:
Հետաքրքրիր է, որ 27-ամյա ծանրորդը ցանկանում է անպայման մասնակցել մրցումներին, սակայն Ռուսաստանի պատվիրակության բժիշկները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել:
Խաջիմուրադ Ակաեւը 2004թ. Օլիմպիական խաղերում նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պեկինի Խաղերում գրավել էր երրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.