10:32 4 օգոստոսի, 2012«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, հայտարարել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Հուլիսի 4-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայանալիք ՊՍԺ – «Բարսելանա» խաղից առաջ 53-ամյա մասնագետը կիսվել է տպավորություններով:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Այնտեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները: Մեզ համար շուտ է մտածել այն մասին, որ կարող ենք մրցակցել «Բարսելոնայի» հետ: Մենք բարձրակարգ ֆուտբոլիստների ենք ձեռք բերել: Հիմա մեր գլխավոր խնդիրն է հնարավորություն տալ թիմի նորեկներին խաղալ միասին: Մեզ նոր պրակտիկա է հարկավոր, սակայն ես ինքս էլ չգիտեմ, թե ինչպես հանդես կգանք Չեմպիոնների լիգայում: Շատ կուզեի, որ ՊՍԺ-ն խաղար «Բարսելոնայի» պես: Ինձ շատ է դուր գալիս կատալոնացիների ֆուտբոլային փիլիսոփայությունը: Սակայն դրա համար մեզ ժամանակ է հարկավոր»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է France Football-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.