21:30 19 ապրիլի, 2018Ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հավանականության մասին։
«Կա փոխադարձ հետաքրքրվածություն, բայց առայժմ խնդիրները լուծված չեն։ Ես ցանկանում եմ խաղալ հավաքականում։ Բայց պետք է հաշվի առնել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում լեգեոնականների թվի սահմանափակման գործոնը, որը ես չեմ ողջունում։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կհարթվի»,– Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Sovsport–ը։
Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը կհանդիպի Յուրչենկոյի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.