ՀՖՖ–ն Դավիդ Յուրչենկոյի հրավերի հարցը կքննարկի ԱԱ–2018–ից հետո

20:16   19 ապրիլի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է, որ «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հանդես գա Հայաստանի ազգային հավաքականում եւ այդ մասին նոր քննարկում ֆուտբոլիստի հետ կունենա ռուսական ֆուտբոլում օտարեկրացի խաղացողների սահմանափական մասին նոր որոշում լինելուց հետո։ Այդ մասին ասել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը, փոխանցում է ռուսական Sport-express–ը։

«Ինչքան տեղյակ եմ՝ ռուսական ֆուտբոլում օտարեկրացի խաղացողների սահմանափակման հարցը քննարկվելու է աշխարհի առաջնությունից հետո։ Այդ պատճառով առայժմ վաղ է խոսել նրա մասին։ Բայց հասկանալի է, որ մենք հետաքրքրված ենք նրանով, եւ ՀՖՖ նախագահը բազմիցս հայտարարել է, որ կցանկանար Յուրչենկոյին տեսնել հավաքականում, բայց կա սահմանափակում։ Մնում է սպասել»,– ասել է Մինասյանը։

Sport-express–ի տվյալներով, Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, սակայն չի ընդունում հրավերը ռուսական Պրեմյեր լիգայի թիմերում օտարեկրացի խաղացողների թվի սահմանափակման պատճառով։ Հայաստանի քաղաքացիություն ունեցող եւ մոր կողմից հայկական արմատներով Յուրչենկոն կհամարվի լեգեոնական։

Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել էր, որ ՀՖՖ նախագահը կհանդիպի Յուրչենկոյի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.