3 հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

11:23   19 ապրիլի, 2018

Իտալիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչները հաղթանակ են տարել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բացահայտ առավելությամբ հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչին, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ուժեղ է գտնվել բոսնիացի մրցակցից, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ թուրք մարզիկից:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս հետեւյալ կազմով՝ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյան, 52 կգ քաշային Արթուր Բազեյան, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 60 կգ քաշային Արմեն Ալոյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյան, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյան, գերծանր քաշային Սարգիս Պողոսյան, 51 կգ քաշային Կարինե Սարգսյան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։