NBA. Լեբրոնի 46 միավորների շնորհիվ «Քլիվլենդը» հավասարեցրեց հաշիվը, օրվա լավագույն դրվագները

10:45   19 ապրիլի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 100:97 հաշվով հաղթել է «Ինդիանային»: Շարքի հաշիվը դարձավ 1:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 46 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Քրիս Փոլը:

NBA, 1/8 եզրափակիչ, երկրորդ խաղեր

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 100:97 (33:18, 25:28, 16:21, 26:30)

Շարքի հաշիվը՝ 1:1

«Օկլահոմա» – «Յուտա»` 95:102 (25:26, 21:27, 33:21, 16:28)

Շարքի հաշիվը՝ 1:1

«Հյուսթոն» – «Մինեսոտա»՝ 102:82 (18:23, 37:17, 25:18, 22:24)

Շարքի հաշիվը՝ 2:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։