Հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ

13:31   18 ապրիլի, 2018

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ, հայտնում է Սպորտի նախարարության կայքը:

Կիեւում կայացած մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ: 

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձեւում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցիչին: Նույն մրցաձեւում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինքրոն ցատկ 10 մ վարժությունում Լեւ Սարգսյան - Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը: 

3 մ սինքրոն ոստնակացատկ մրցաձեւում հանդես եկած Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։ 

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։