Նովակ Ջոկովիչ. 2 տարվա մեջ առաջին անգամ խաղում էի առանց ցավերի

15:10   17 ապրիլի, 2018

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Մոնտե Կարլոյում մեկնարկած թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում սերբ Դուշան Լայովիչի նկատմամբ հաղթանակը 6:0, 6:1 հաշվով:

«2 տարվա մեջ առաջին անգամ խաղում էի առանց ցավի զգացման: Ես կորտ վերադարձա արմունկի վիրահատությունից 5 շաբաթ անց: Դա անհավանական է, սակայն, իհարկե, ես դեռ լիավին պատրաստ չէի: Այդ պատճառով հոգեբանական առումով ինձ համար դժվար էր Մայամիում ու Ինդիան Ուելսում:

Վերջին 9 ամսում անցկացրել եմ մի քանի հանդիպում, այդ պատճառով գլխումս դեռ այն միտքն է, թե արդյոք պատրաստ եմ մրցախաղին: Թենիս խաղալիս մոռանում ես ցավերի մասին, սակայն վախենում ես, որ ցավի զգացումը կարող է վերադառնալ»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է ATP World Tour-ը:

Մոնտե Կարլոյի մրցաշարի երկրորդ շրջանում Ջոկովիչն ապրիլի 18-ին խաղալու է խորվաթ Բորն Չորիչի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։