Բունդեսլիգայի խաղում մրցավարը թիմերին հետ է բերել հանդերձարանից եւ նշանակել 11 մետրանոց հարված

10:22   17 ապրիլի, 2018

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Մայնց» - «Ֆրայբուրգ» ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի խաղում:

Հանդիպման գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը 45-րդ րոպեին ազդարարել է առաջին խաղակեսի ավարտը, եւ թիմերն ուղեւորվել են հանդերձարան: Սակայն այդ ընթացքում մրցավարի օգնականը դիտել է 45-րդ րոպեին տեղի ունեցած դրվագի կրկնապատկերը եւ կանոնների խախտում արձանագրել «Ֆրայբուրգի» տուգանային հրապարակում: Գվիդո Վինկմանը թիմերին վերադարձել է խաղադաշտ եւ 11 մետրանոց հարված նշանակել «Ֆրայբուրգի» դարպասին:

«Մայնցն» անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը եւ 2:0 հաշվով հաղթել այդ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։