NBA. «Քլիվլենդը» պարտությամբ մեկնարկեց փլեյ-օֆֆում, օրվա լավագույն դրվագները

11:35   16 ապրիլի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության 1/8 եզրափակիչի առաջին խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 80:98 հաշվով պարտվել է «Ինդիանային»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Ինդիանայի» խաղացող Վիկտոր Օլադիպոն, որը հավաքել է 32 միավոր։ Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդին» բերել է 24 միավոր:

Ջեյմս Հարդենի 44 միավորները «Հյուսթոնին» օգնել են ուժեղ գտնվել «Մինեսոտայից»՝ 104:101:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Քրիս Միդլթոնի 3 միավորանոց նետումը «Բոստոնի» դեմ խաղի վերջին վայրկյանին:

NBA, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Քլիվլենդ» – «Ինդիանա»՝ 80:98 (14:33, 24:22, 27:18, 15:25)

«Հյուսթոն» – «Մինեսոտա»՝ 104:101 (27:21, 27:26, 22:25, 28:29)

«Օկլահոմա» – «Յուտա»՝ 116:108 (25:25, 29:23, 27:24, 35:36)

«Բոստոն» – «Միլուոկի»՝ 113:107 (լրացուցիչ ժամանակում) (29:17, 15:30, 26:19, 29:33, 14:8)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։