«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիայի չեմպիոն

20:52   15 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի Անգլիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովեց չեմպիոնի տիտղոսը:

Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին» (տեսանյութ) եւ զրկվեց «Մանչեսթեր Սիթիին» հասնելու հնարավորությունից: Հյուրերի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյ Ռոդրիգեսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 71 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հավաքել է 87 միավոր: Առաջնության ավարտին մնում է 5 տուր:

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն դարձավ 5-րդ անգամ՝ կրկնելով 1936/37, 1967/68, 2011/12 եւ 2013/14 մրցաշրջանների հաջողությունը:

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» (1907/08, 2000/01) եւ «Էվերտոնի» (1984/85) ռեկորդները՝ Անգլիայի չեմպիոն դառնալով առաջնության ավարտից 5 տուր առաջ:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1

Ջեյ Ռոդրիգես, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։