14:46 15 ապրիլի, 2018Երեւանում այս օրերին ընթացող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության համար Հայաստան են ժամանել 32 երկրների ավելի քան 400 պատվիրակներ: Հայաստան ժամանած հյուրերի թվում են նաեւ տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ: Լիտվայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Վիտաուտաս Պոլույանսկասը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքը:
«Առաջին անգամ ընդունելով սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը՝ Հայաստանը շատ լավ է կազմակերպել այն, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի հետ մենք միշտ լավ հարաբերությունների մեջ ենք, տեղյակ եմ նաեւ, որ վերջերս Հայաստանի ու Լիտվայի միջեւ պետական մակարդակով սպորտային համագործակցության երկու համաձայնագիր է ստորագրվել: Դուք ունեք հիանալի մարզաբազաներ: Ինձ հիացրել է հատկապես Օլիմպիական ավանը: Հայաստանը շատ լավ մարզաբազա ունի նաեւ Ծաղկաձորում, որտեղ տարիներ շարունակ մարզվելու են եկել մեր մարզիկները: Կարծում եմ՝ համագործակցության ընթացքում կշահեն եւ՛ հայ, եւ՛ լիտվացի մարզիկները»,- ասել է Վիտաուտաս Պոլույանսկասը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.