NBA. «Գոլդեն Սթեյտը» հաղթանակով մեկնարկեց փլեյ-օֆֆում, օրվա լավագույն դրվագները

11:52   15 ապրիլի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այս գիշեր մեկնարկել է փլեյ-օֆֆը:

1/8 եզրափակիչ շարքի առաջին խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 113:92 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմփսոնը, որը վաստակել է 27 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» խաղացող Բեն Սիմոնսը:

NBA, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Գոլդեն Սթեյտ» – «Սան Անտոնիո»՝ 113:92 (28:17, 29:24, 29:22, 27:29)

«Տորոնտո» – «Վաշինգտոն»՝ 114:106 (28:23, 27:36, 31:26, 28:21)

«Ֆիլադելֆիա» – «Մայամի»՝ 130:103 (29:35, 27:25, 34:18, 40:25)

«Պորտլենդ» – «Նոր Օրլեան»՝ 95:97 (18:21, 18:24, 27:30, 32:22)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։