Եվրոպայի լիգա. «Արսենալի» կիսապաշտպանը՝ շաբաթվա լավագույն խաղացող

20:02   13 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» եւ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին։ Մոսկվայի ԲԿՄԱ–ի դեմ խաղում Էլնենին դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2։2։

ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում Էլնենին ստացել է ձայների 84 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ստացել է 10 տոկոս։

25–ամյա ֆուտբոլիստը «Արսենալում» է հանդես գալիս 2016 թվականից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։