Չեմպիոնների լիգա. Մանեն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

14:30   13 ապրիլի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մանեն հավաքել է ձայների 51 տոկոսը եւ առաջ անցել Էդին Ջեկոյից («Ռոմա», 31 տոկոս), Մարիո Մանջուկիչից («Յուվենտուս», 16 տոկոս) ու Արյեն Ռոբենից («Բավարիա», 3 տոկոս):

Հիշեցնենք, որ այս շաբաթ Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Ռեալ» - «Յուվենտուս» (1։3), «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» (1:2), «Բավարիա» - «Սեւիլիա» (0:0) եւ «Ռոմա» - «Բարսելոնա» (3:0) հանդիպումներ։ Քառորդ եզրափակիչի արգելքը հաղթահարել էին Մյունխենի «Բավարիան», «Լիվերպուլը», իտալական «Ռոման» եւ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»: Կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։