ԵԼ. «Արսենալը» չհաղթեց ԲԿՄԱ-ին, բայց «Աթլետիկոյի», «Զալցբուրգի» եւ «Մարսելի» հետ կիսաեզրփակիչում է (տեսանյութ)

00:59   13 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ բավարարվեց 2:2 հաշվով (տեսանյութ)՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթել էր 4:1 հաշվով:

«Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց ծնկահոդի վնասվածքի պատճառով։

Կիսաեզրափակիչ դուրս եկան նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», ֆրանսիական «Մարսելն» ու ավստրիական «Զալցբուրգը» (տեսանյութ):

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 1։4)

Ֆյոդոր Չալով, 39, Կիրիլ Նաբաբկին, 50 – Դենի Ուելբեք, 75, Աարոն Ռեմզի, 90+2

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 0։2)

Ֆրեդի Մոնտերո, 28

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 2։4)

Մունաս Դաբուր, 56, Ամադու Այդարա, 72, Հվան Հի Չան, 74, Շտեֆան Լյայներ, 76 – Չիրո Իմոբիլե, 55

«Մարսել» (Ֆրանսիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)՝ 5:2 (առաջին խաղ՝ 0։1)

Շտեֆան Իլզանկեր, 6, ինքնագոլ, Բունա Սառ, 9, Ֆլորիան Տովեն, 38, Դիմիտրի Պայետ, 60, Հիրոկի Սակաի, 90+4 – Բրումա, 2, Ժան-Կևին Օգյուստեն, 55

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.