22:20 12 ապրիլի, 2018Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: 30-ամյա ֆուտբոլիստը հերթական մարզումն անցկացրել է մարզասրահում, հաղորդում է fotbolldirekt.se-ն:
Մովսիսյանը բաց կթողնի ԱԻԿ-ի դեմ խաղը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չէր հայտավորվել «Յուրգորդենի» կազմում։
30-ամյա Մովսիսյանի նախորդ ակումբն էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը», որին նա միացել էր 2016-ին։ Նախկինում նա հանդես է եկել նաեւ ամերիկյան «Կանզաս Սիթիում», դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» ու «Սպարտակում»։ «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում հարձակվողը խաղացել էր նաեւ 2007-2009-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.