NBA. Փլեյ-օֆֆի զույգերը

11:18   12 ապրիլի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել է վերջին տուրը, որից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր զույգերը:

Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» կմրցի «Սան Անտոնիոյի» հետ, իսկ Արեւմտյան գոտում առաջին անգամ հաղթած «Հյուսթոնի» մրցակիցը «Մինեսոտան» է: Փոխչեմպիոն «Քլիվլենդին» բաժին է հասել «Ինդիանան»:

Կանոնավոր առաջնության վերջին խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Մինեսոտայի» խաղացող Կարլ Էնտոնի-Թաունսը:

NBA-ի փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի 14-ին:

NBA, 1/8 եզրափակիչ

Արեւմտյան գոտի

«Հյուսթոն» (1-ին տեղ) – «Մինեսոտա» (8)
«Գոլդեն Սթեյտ» (2) – «Սան Անտոնիո» (7)
«Պորտլենդ» (3) – «Նոր Օրլեան» (6)
«Օկլահոմա» (4) – «Յուտա» (5)

Արեւելյան գոտի

«Տորոնտո» (1) – «Վաշինգտոն» (8)
«Բոստոն» (2) – «Միլուոկի» (7)
«Ֆիլադելֆիա» (3) – «Մայամի» (6)
«Քլիվլենդ» (4) – «Ինդիանա» (5)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։