Վանես Մարտիրոսյանը կմենամարտի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ

15:02   11 ապրիլի, 2018

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ։ Այդ մասին 31-ամյա Մարտիրոսյանը հայտնել է Ինստագրամում։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարտիրոսյանն ու Գոլովկինը կարող են հանդիպել մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։