NBA. «Գոլդեն Սթեյտի» հակառեկորդն ու օրվա լավագույն դրվագները

13:14   11 ապրիլի, 2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 79:119 հաշվով պարտվեց «Յուտային»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմփսոնը, որը վաստակել է 23 միավոր։

«Գոլդեն Սթեյտն» ամենախոշոր պարտությունը կրեց թիմը 2014-ից գլխավորող Սթիվ Քերի գլխավորությամբ: Դա NBA-ի ամենախոշոր պարտությունն էր վերջին 12 տարում: «-40»-ով նախորդ անգամ պարտվել էր «Մայամին», որը 2006/07 մրցաշրջանում 42 միավորով պարտվել էր «Չիկագոյին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղարկող Ջորջ Փոլը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Յուտա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 119:79 (33:16, 29:17, 31:23, 26:23)

«Լեյքերս» – «Հյուսթոն»՝ 99:105 (16:23, 32:33, 27:26, 24:23)

«Ինդիանա» – «Շառլոտ»՝ 93:119 (25:37, 30:26, 16:24, 22:32)

«Ատլանտա» – «Ֆիլադելֆիա»՝ 113:121 (32:27, 23:34, 24:28, 34:32)

«Վաշինգտոն» – «Բոստոն»՝ 113:101 (22:30, 30:24, 27:18, 34:29)

«Դալաս» – «Ֆինիքս»՝ 97:124 (26:29, 28:15, 22:39, 21:41)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։