Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

09:11   11 ապրիլի, 2018

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 11-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ։

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կընդունի Թուրինի «Յուվենտուսին», իսկ Մյունխենի «Բավարիան» տանն ուժերը կչափի իսպանական «Սեւիլիայի» հետ։

Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 2:1 հաշվով, իսկ «Ռեալը» խփել է 3 անպատասխան գոլ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 22։45 (Երեւանի ժամանակով) (առաջին խաղ՝ 3:0)

«Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 22։45 (առաջին խաղ՝ 2:1)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։