ԵԱ. Հայաստանի հավաքականի կազմը

22:08   10 ապրիլի, 2018

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքական

57 կգ՝ Միհրան Ջաբուրյան

61 կգ՝ Գարիկ Բարսեղյան

65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան

70 կգ՝ Վալտեր Մարգարյան

74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան

79 կգ՝ Վարուժան Կաջոյան

86 կգ՝ Մարզպետ Գալստյան

92 կգ՝ Շամիր Աթյան

97 կգ՝ Գեորգի Կետոև

125 կգ՝ Լեւան Բերիանիձե

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այժմ մարզումային հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 21-ին թիմը կմեկնի առաջնությունից առաջ վերջին հավաքին՝ Վլադիկավկազ: ԵԱ-ին կմեկնի մայիսի 3-ին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի կդառնա ապրիլի 16-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։