Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերի տոմսեր արտասահմանից ամենաշատը գնում են ԱՄՆ-ից։ Մինչեւ օրս ամերիկացիները գնել են 80 161 տոմս, գրում է «Սպորտ Էքսպրեսը»։
Երկրորդ տեղում է Բրազիլիան, իսկ եռյակը եզրափակում է Կոլումբիան։
Ռուսաստանից այս պահի դրությամբ գնել են 796 875 տոմս։ ԱԱ-2018-ի տոմսերի վաճառքը մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերին եւ անցկացվում է փուլերով։ Առաջիկա փուլը ապրիլի 18-ին է (ՖԻՖԱ-ի կայքում)։ Մինչեւ օրս վաճառվել է 1 698 049 տոմս։
Արտասահմանից ԱԱ-2018-ի ամենաշատ տոմս գնած երկրները
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։