Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի պատասխան խաղերի մրցավարները

10:22   10 ապրիլի, 2018

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի մրցավարներին։

Ապրիլի 10-ին կայանալիք «Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) խաղում կաշխատի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական բրիգադը, իսկ «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» անգլիական դիմակայությունը կսպասարկի իսպանացի Անտոնիո Մատեո Լաոսը:

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա) հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը, իսկ «Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա) խաղը կսպասարկի շոտլանդացի մրցավար Ուիլյամ Կոլամը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Յուվենտուս» - «Ռեալ» (0։3), «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (3։0), «Սեւիլիա» - «Բավարիա» (1:2) եւ «Բարսելոնա» - «Ռոմա» (4։1) հանդիպումներ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։