«Յուվենտուսը» «Ռեալի» դեմ կարող է խաղալ 4 հարձակվողով

16:10   9 ապրիլի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից առաջ դիտարկում է 2 տակտիկական սխեմա՝ 4-3-3 եւ 4-2-4, գրում է Tuttosport-ը։

4-3-3 սխեմայի դեպքում կիսապաշտպանությունում ու հարձակման գծում դաշտ դուրս կգան Բլեզ Մատյուիդին, Միրալեմ Պյանիչը, Սամի Խեդիրան, Դուգլաս Կոստան, Գոնսալո Իգուանը եւ Խուան Կուադրադո – Մարիո Մանջուկիչ զույգից մեկը։ 4 հարձակվողներիով սխեմայի դեպքում կիսապաշտպանությունում հանդես կգան Միրալեմ Պյանիչը եւ Սամի Խեդիրան, իսկ Բլեզ Մատյուիդին կմնա փոխարինողների թվում։

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հանդիպումը բաց կթողնի որակազրկման պատճառով։

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած առաջին խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» հաղթել էր 3։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Մադրիդում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։