Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

09:44   9 ապրիլի, 2018

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Կայզերսլաուտերնի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կատարել է 5 հարված, որոնցից երկուսից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը: Նրա 21 փոխանցումներից թիմակիցներին հասել է 63.7 տոկոսը: 24-ամյա հարձակվողը մեկական անգամ շրջանցել է մրցակցին, խլել գնդակը եւ հայտնվել խաղից դուրս վիճակում: Ադամյանը կանոնները խախտել է 1 անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 դրվագներում: Ադամյանը ստացել է 6.68 գնահատականը, իսկ «Ռեգենսբուրգի» կազմում ամենաբարձրը գնահատվել է գերմանացի պաշտպան Մարվին Կնոլի խաղը՝ 8.15:

Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված խաղում Սարգիս Ադամյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 78 րոպե:

Ֆոտո՝ frankenpost.de



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։