20:57 8 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Ռուսաստանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնել է անգլիական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստ չի լինի նաեւ Անգլիայի առաջնության հաջորդ երկու տուրերին՝ «Նյուքասիլի» (ապրիլի 15) եւ «Վեստ Հեմի» դեմ (ապրիլի 22):
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), փոխարինվել 61-րդ րոպեին:
Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.