Ուելբեքի դուբլը նպաստեց «Արսենալի» հաղթանակին՝ 3:2 (տեսանյութ)

19:09   8 ապրիլի, 2018

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տանը խաղաց «Սաութհեմփթոնի» հետ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով (տեսանյութ):

«Արսենալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, աչքի ընկավ նաեւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

«Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:

«Արսենալը» 54 միավորով 6-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիից», որը ապրիլի 8-ին կընդունի «Վեստ Հեմին» (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 19:30-ին)

Անգլիայի առաջնությում, 33-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, Դենի Ուելբեք, 38, 81 – Շեյն Լոնգ, 17, Չարլզ Օսթին 73

Հեռացումներ՝ Մոհամեդ Էլնենի («Արսենալ), 90+4, Ջեք Սթիվենս («Սաութհեմփթոն»), 90+3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.