Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը

16:16   8 ապրիլի, 2018

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը կընդունի «Սաութհեմփթոնին»: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ծնկահոդի վնասվածք ստացած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ «Արսենալի» կազմում:

«Արսենալ». Չեխ, Բելյերին, Չեմբերս, Մուստաֆի, Կոլաշինաց, Էլնենի, Ջակա, Իվոբի, Նելսոն, Ուելբեք, Օբամեյանգ:

«Արսենալ» - «Սաութհեմփթոն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:15-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։