20:42 6 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, գրում է Mirror-ը:
29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կարող է պահանջվել մինչեւ 6 շաբաթ՝ կախված վնասվածքի լրջությունից:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որում փոխարինվել էր 61-րդ րոպեին
Դրանից հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ կիսապաշտպանի վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո:
«Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 8-ին՝ Անգլիայի առաջնության 33-րդ տուրում ընդունելով «Սաութհեմփթոնին», իսկ ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում:
Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.