18:08 6 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածքին, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտնել էր, որ Մխիթարյանը բաց է թողնելու «Արսենալի» հաջորդ հանդիպումը:
«Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի ներսային (մեդիալ) կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում: «Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 8-ին՝ Անգլիայի առաջնության 33-րդ տուրում ընդունելով «Սաութհեմփթոնին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.