Թոմաս Տուխելը կգլխավորի ՊՍԺ-ն

18:42   6 ապրիլի, 2018

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամռանը կգլխավորի ֆրանսիական ՊՍԺ-ն:

ESPN-ի համաձայն՝ այս մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ն կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին եւ կհայտարարի գերմանացի մասնագետի նշանակման մասին: Տուխելի թեկնածությունն առաջարկել է ՊՍժ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատեր Տամիմ բեն Համադ Ալ Տաինը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան» կամ Լոնդոնի «Արսենալը»: Սակայն վերջերս «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ Թոմաս Տուխելը մյունխենցիներին հայտնել է, որ պայմանագիր է կնքել այլ ակումբի հետ։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։