Արթուր Պետրոսյանը հեռացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

13:37   6 ապրիլի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Տեղի է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:0 հաշվով խաղաց Էստոնիայի թիմի հետ եւ 0:1 հաշվով պարտվեց լիտվացիներին:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.