Նորբերտո Բրիասկո. Հայաստանի հավաքականում ինձ շատ օգնեց Հենրիխ Մխիթարյանը

12:04   6 ապրիլի, 2018

Հայաստանի հավաքականի նորեկ, արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը պատմել է ազգային թիմում անցկացրած երկու հանդիպումներից ստացած տպավորությունների մասին:

«Գերազանց փորձ էր, ես երջանիկ եմ: Թիմում հեշտ հարմարվեցի, թեեւ բարդ էր արագ ընտելանալ 7 ժամի տարբերությանը: Որոշակի խնդիրներ կային լեզվի հետ կապված: Ստիպված էի խոսել թարգմանիչի կամ իսպաներեն իմացող տղաների օգնությամբ: Ինձ շատ օգնեց Հենրիխ Մխիթարյանը, որի հետ լավ հարաբերություններ հաստատվեցին: Նա թարգմանում էր մարզիչի հրահանգները իսպաներեն:

Երկու անգամ զրուցեցի գլխավոր մարզիչի հետ թարգմանիչի օգնությամբ: Նա ուրախ էր տեսնել ինձ հավաքականում եւ ասաց, որ պետք է շատ աշխատեմ, քանի որ առջեւում կլինեն նոր հնարավորություններ:

Այժմ բոլոր մտքերս «Ուրականի» հետ: Ցանկանում եմ դարձյալ տեղ ունենալ մեկնարկային կազմում»,- Բրիասկոյի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է Էստոնիայի (0:0) եւ Լիտվայի (0:1) հետ ընկերական հանդիպումներում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։