10:36 6 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել անգլիական թիմի հաջորդ հանդիպմանը:
«Նա ծնկի խնդիրներ ունի: Առայժմ հստակ չէ, թե ինչքան ծանր է վնասվածքը: Գնահատական կտրվի վաղը: Բայց կիրակի նա չի խաղա»,- Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Ապրիլի 8-ին կայանալիք Անգլիայի առաջնության խաղում «Արսենալը» կընդունի «Սաութհեմփթոնին»:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպման 61-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Նրա ծնկին հարվածել էր ռուսական թիմի պաշտպան Գեորգի Շչենիկովը: «Արսենալը» հաղթել է 4:1 հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.