«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի». Մարզիչների կարծիքները

13:33   5 ապրիլի, 2018

Անգլիական «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով․

Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)․ «Չէինք սպասում այսպիսի արդյունք, սակայն «Լիվերպուլը» պետք է ավելի շատ ֆուտբոլ խաղար երկրորդ խաղակեսում։ Մրցակիցը չունեցավ շատ գոլային պահեր, իսկ մենք քիչ էինք ֆուտբոլ խաղում։ Այս խաղը միայն առաջին մասն է։ 3։0-ն դա լավ է։

Առաջին խաղակեսը հրաշալի էր։ Ֆուտբոլը պետք է ունենա այդպիսի տեսք։ Եթե ցանկանում ենք տեսնել այսօրվա խաղի պես հանդիպումներ, ապա Պրեմյեր լիգան պետք է մտածի խաղացանկի մասին»․

Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)․ «Չստեղծեցինք գոլային պահեր, քանի որ «Լիվերպուլը» պաշտպանվում էր մեծ ուժերով։ Պետք է խփեինք մեկ գոլ, սակայն չարեցինք դա։

Հիմա ոչ ոք չի հավատում, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս կգա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Մենք կփորձենք մեզ հակառակը համոզել վաղը։ Ես հավատում եմ իմ թիմին։ Առջեւում կա 90 րոպե, եւ մենք կփորձեինք անել դա պատասխան խաղում»,- փոխանցում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում դաշտի տերերը Պրեմյեր լիգայի առաջատարին հաղթել էին 3։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Մանչեսթերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։