«Ֆուտզալ բիզնես լիգա». C մրցաշարի կանոնակարգում տեղի են ունեցել փոփոխություններ

12:55   5 ապրիլի, 2018

Կայացել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» գործադիր կոմիտեի նիստը, որում որոշվել է փոփոխություններ կատարել C լիգայի 2018 թվականի գարնանային մրցաշարի կանոնակարգում։

Նոր կանոնակարգի համաձայն՝ C մրցաշարին կարող են մասնակցել եւ թիմերում հայտավորվել միայն այն խաղացողները, որոնք վերջին երեք ամիսներին ունեն աշխատանքային պայմանագիր տվյալ կազմակերպությունում եւ նրանց համար վճարվում են սոցվճարներ, ինչպես նաեւ 2016-2017թթ. մրցաշրջանում ՀՖՖ-ի կողմից կազմակերպած Բարձրագույն եւ Առաջին խմբի առաջնությունների չեն մասնակցել, հայտնում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ վերջերս մեկնարկել էր «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։ Տեղեկությունների համար զանգել 095109999 համարով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։