00:36 5 ապրիլի, 2018Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին հանդիպումներն անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու իտալական «Ռոմա» եւ անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Բարսելոնայում էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով: Հյուրերի կազմում ինքնագոլերի հեղինակ դարձան իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին եւ հույն պաշտպան Կոստաս Մանոլասը: Դրանից հետո իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հաշիվը դարձրեց 3:0: Վերջնամասում «Ռոման» կրճատեց հաշվի տարբերությունը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլի շնորհիվ, սակայն քիչ անց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնայի» չորրորդ գոլը (տեսանյութ):
Լիվերպուլում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն արդեն առաջին խաղակեսում խփեց երեք գոլ: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն (տեսանյութ): Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում չկարողացավ բեկել պայքարի ընթացքը եւ 3:0 հաշիվը մնաց անփոփոխ:
Այս թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 4:1
Դանիելե Դե Ռոսի, 38, ինքնագոլ, Կոստաս Մանոլաս, 55, ինքնագոլ, Ժերար Պիկե, 59, Լուիս Սուարես, 87 – Էդին Ջեկո, 80
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:0
Մոհամեդ Սալահ, 12, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 20, Սադիո Մանե, 31
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.