Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը

20:49   4 ապրիլի, 2018

«Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ լոնդոնյան թիմը հաղթահարել է ճգնաժամը:

«Մենք ճնշված էինք «Մանչեսթեր Սիթիից» կրած երկու պարտություններից հետո: Վստահությունը վերադարձնելու համար ժամանակ էր պետք: Բայց մեր խաղացողները հոգեբանորեն ուժեղ են: Ճգնաժամն անցել է: Թիմերին գնահատում են ճգնաժամերից դուրս գալու ունակությամբ: Այդ իմաստով, կարծում եմ, մենք մեզ գերազանց դրսեւորեցինք: Ճնշում կա, բայց դա ֆուտբոլից անբաժանելի է»,- Վենգերի խոսքը մեջբերում է skysports-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» 0:3 հաշվով պարտվեց Անգլիայի գավաթի խաղարկությունում եւ ավարտեց պայքարը, այնուհետեւ նույն հաշվով Գվարդիոլայի գլխավորած թիմին պարտվեց նաեւ Անգլիայի առաջնությունում: Դրանից հետո «Արսենալը» 1:2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»: Հաջորդ չորս հանդիպումներում Վենգերի գլխավորած թիմը միայն հաղթանակ է տարել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.