Սարգիս Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

13:03   3 ապրիլի, 2018

Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։ Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 384 կգ արդյունք։

Պոկում վարժությունում Մարտիրոսյանը 182 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ 202 կգ։

Եվրոպայի չեմպիոն է դարձել լեհ Արկադիուշ Մխալսկին, որը երկամարտում գրանցել է 396 կգ (175+221)։ Երկրորդ տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Շիկովը՝ 388 կգ (176+212)։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Եվրոպայի առաջնության այս քաշային կարգում հաղթել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը գրանցել էր երկամարտի 414 կգ (184+230) արդյունք։ Սարգիս Մարտիրոսյանը նախորդ տարի 386 կգ (181+205) արդյունքով գրավել էր չորրորդ տեղը։

Ծանրամարտի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը չմասնակցեց որակազրկման պատճառով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։