18:22 1 ապրիլի, 2018Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով առավելության հասավ «Սթոք Սիթիի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով վերջնամասում։
Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը 75-րդ րոպեին հաշիվը բացեց 11 մետրանոց հարվածով՝ աչքի ընկնելով նաեւ 86-րդ րոպեին։ Հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը եւ առաջին խաղն անցկացրեց փետրվարին ստացած վնասվածքից վերականգնվելուց հետո։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Արսեն Վեգների գլխավորած թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին՝ առաջին գոլից մեկ րոպե հետո։
«Արսենալը» 51 միավորով 6-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղից, որը զբաղեցնում է «Տոտենհեմը»։
Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր
«Արսենալ» - «Սթոք Սիթի»՝ 3:0
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 75 (11մ), 86, Ալեքսանդր Լյակազեթ, 89 (11մ)
«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Կալում Չեմբերս, Նաչո Մոնրեալ, Աարոն Ռեմզի, Մոհամեդ Էլնենի (Գրանիտ Ջակա, 76), Ջեկ Ուիլշիր (Հենրիխ Մխիթարյան, 76), Մեսութ Օզիլ, Դենի Ուելբեկ (Ալեքսանդր Լյակազեթ, 61), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.