«Բավարիան» նոր մարզիչին կներկայացնի ապրիլին, Թոմաս Տուխելի տարբերակը բացառվում է

14:14   1 ապրիլի, 2018

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարներից Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե երբ է գերմանական ակումբը ներկայացնելու նոր գլխավոր մարզիչին։ Նա բացառել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի թեկնածությունը։

«Մրցաշրջանի վերջում Յուպ Հայնկեսը կհեռանա «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ «Բավարիան» նոր մարզիչին կներկայացնի ապրիլին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք հանգիստ ենք եւ չենք շտապում այդ հարցով։ Գլխավոր նախապայմաններից է, որ մարզիչը խոսի գերմաներեն։ Այդպես էլ կլինի։

Մենք բանակցել ենք մի քանի գերմանացի մասնագետների հետ, որոնց թվում էր նաեւ Թոմաս Տուխելը։ Նա հայտնեց մեզ, որ պայմանագիր է կնքել այլ ակումբի հետ։ Պարզապես պետք է հասկանալ այդ փաստը, դա խնդիր չէ մեզ համար»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Լոնդոնի «Արսենալը»։ Գերմանացի մասնագետը Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։