Իբրահիմովիչի դուբլը ֆանտաստիկ «քամբեք» պարգեւեց «Լոս Անջելես Գելաքսիին» (ֆոտոշարք)

00:58   1 ապրիլի, 2018

Անկրկնելի Զլատան Իբրահիմովիչի նորամուտն օվկիանոսից այն կողմ այլ կերպ հնարավոր չէր։ Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» նորեկ  Զլատան Իբրահիմովիչը MLS-ում նորամուտը նշեց հաղթական դուբլով։

MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում «Լոս Անջելես Գելաքսին» տանը 4։3 հաշվով հաղթեց լիգայի նորեկ «Լոս Անջելեսին», որը չպահպանեց 3 գոլի առավելությունը։ Մինչեւ 61-րդ րոպեն հյուրերը հաղթում էին 3։0 հաշվով, սակայն «Լոս Անջելես Գելաքսին» դարձավ ֆանտաստիկ «քամբեքի» հեղինակ։

36-ամյա Իբրահիմովիչը փոխարինման դուրս եկավ 71-րդ րոպեին, երբ հաշիվը 1։3 էր։ 6 րոպե անց շվեդ հարձակվողը ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 3։3, իսկ ավելացված ժամանակում նաեւ հաղթանակ պարգեւեց դաշտի տերերին։

«Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսին մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 36-ամյա Իբրահիմովիչն օրեր առաջ խզել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը եւ տեղափոխվել ԱՄՆ։ Շվեդիայի հավաքականի նախկին ավագի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսվեծ է մինչեւ 2019 թվականի ավարտը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1․6 միլիոն եվրո։ Նախկինում շվեդ հարձակվողը հանդես է եկել նաեւ շվեդական «Մալմյոյում», Ամստերդամի «Այաքսում», իտալական «Ինտերում», «Յուվենտուսում» ու «Միլանում», կատալոնական «Բարսելոնայում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում։

MLS, կանոնավոր առաջնություն

«Լոս Անջելես Գելաքսի» - «Լոս Անջելես»՝ 4։3

Սեբաստյեն Լլետժեթ, 61 Քրիս Պոնտիուս, 73, Զլատան Իբրահիմովիչ, 73, 90+1 – Կարլոս Վելա, 5, 26, Դենիել Սթերս, 48 (ինքնագոլ)

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.