Գարի Կասպարովը կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ը

15:36   31 մարտի, 2018

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն արտասահմանցի քաղաքական գործիչներին կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։

«Որպես կանոն ես սովորաբար դեմ եմ մարզական միջոցառումները ուշացումով բոյկոտելուն, քանի որ կարծում եմ՝ դա պատժում է բացառապես մարզիկներին: Սակայն ես դեմ եմ Մոսկվայի ռեժիմին ու այն թշնամական գործողություններին, որոնք իրականացնում է Ռուսաստանի ղեկավարությունը»,- Frankfurter Allgemeine Zeitung թերթի սյունակում գրել է Կասպարովը։

Ռուսաստանի կողմից թշնամական գործողություններից մեկը Կասպարովը համարում է ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումը, որը տեղի էր ունեցել մարտ ամսին Մեծ Բրիտանիայում: Գրոսմայստերը նաեւ քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել էր երկրի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.