13:43 3 օգոստոսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Արա Խաչատրյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 85 կգ քաշայինների մրցաշարի պոկում վարժությունում:
В խմբում հանդես եկող Խաչատրյանն ամենածանր քաշն էր պատվիրել, սակայն նա երեք փորձից չկարողացավ բարձրացնել 165 կգ ծանրաձողը: Հայ ծանրորդը ստացավ 0 եւ ավարտեց ելույթը Օլիմպիական խաղերում։
Քիչ անց կսկվի հրում վարժությունը:
Հիշեցնենք, որ Արա Խաչատրյանը Հայաստանի պատվիրակության երրորդ ծանրորդն է, որը 0 է ստանում Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Մինչեւ այս նման բախտի արժանացել էին 69 կգ քաշայիններ Առաքել Միրզոյանն ու Մելինե Դալուզյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.