15:14 29 մարտի, 2018Հունական ՊԱՕԿ-ի նախագահ, ռուս գործարար Իվան Սավիդիին 3 տարով արգելել են այցելել ֆուտբոլային խաղերի, հայտնում է Հունաստանի առաջնության մամուլի ծառայությունը։
ՊԱՕԿ-ը կբողոքարկի ակումբի նախագահի որակազրկումը։ Սավիդին պատժվել է ՊԱՕԿ-ի եւ ԱԵԿ-ի միջեւ Հունաստանի առաջնության խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։
Այդ խաղում 0։0 հաշվի ժամանակ ՊԱՕԿ-ի պաշտպան Ֆերնանդո Վարելան վերջին րոպեներին գրավել էր դարպասը, սակայն գոլը չէր արձանագրվել խաղից դուրս վիճակի պատճառով։ Դա դուր չէր եկել Իվան Սավիդիին, որն իր թիկնապահների հետ ներխուժել էր խաղադաշտ եւ հարձակվել գլխավոր մրցավարի վրա։ Տեսախցիկների ուշադրությունից չէր վրիպել, որ ՊԱՕԿ-ի նախագահի մոտ եղել է ատրճանակ։
Այդ միջադեպից հետո Հունաստանի առաջնությունը դադարեցվել էր եւ կվերսկսվի մարտի 31-ին։
Իվան Սավիդին 2012-ից է ՊԱՕԿ-ի նախագահը։ Նախկինում նա եղել է նաեւ ռուսական «Ռոստովի» նախագահը, ինչպես նաեւ 2 անգամ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.